Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Փաշինյանի «գլխացավանքը»

Փաշինյանի «գլխացավանքը»
24.10.2026 | 15:40

«Մոբայլ Սենթրը»՝ հեռախոսներ ներմուծող ընկերություն, որն այս տարի վճարել է 64.3 միլիարդ դրամ հարկ, Հայաստանի թիվ մեկ հարկատուն է:
Ռուս - ուկրաինական պատերազմի մեկնարկից հետո այս ընկերությունը զբաղվում է դեպի Ռուսաստան տեխնիկայի արտահանմամբ: Այսինքն, սա մեխանիզմ է, որի միջոցով Ռուսաստանը կարողանում է շրջանցել արևմտյան պատժամիջոցները:
Փաստորեն Նիկոլ Փաշինյանը տնտեսական ակտիվություն և իր իշխանության կայունություն կարողանում է ապահովել ոչ թե արդյունավետ քաղաքականության, այլ բացառապես ռուս- ուկրաինական պատերազմի շնորհիվ:
Նույն տրամաբանությամբ՝ երբ այդ պատերազմն ավարտվի, կփակվի նաև այս կարգի «պարազիտ» իշխանությունների «թթվածինը»:
Ռուս- ուկրաինական պատերազմն ավարտին մոտենալու երկչոտ նշաններ է ցույց տալիս, ինչը մեծ «գլխացավանք» է ստեղծելու Փաշինյանի լուզեր իշխանության համար:
«Գլխացավանք»՝ բոլոր առումներով:

Սուրեն Սուրենյանց
Դիտվել է՝ 2541

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ